Բաքուն «բացարձակ սուտ» է անվանել հայկական գյուղերի օկուպացիայի մասին պնդումները
https://parstoday.ir/hy/news/armenia-i207380-Բաքուն_բացարձակ_սուտ_է_անվանել_հայկական_գյուղերի_օկուպացիայի_մասին_պնդումները
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այն պնդումները, թե Բաքուն օկուպացրել է հայկական որոշ գյուղերի տարածքները, ամբողջովին սուտ են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2023 15:20 Asia/Tehran
  • Բաքուն «բացարձակ սուտ» է անվանել հայկական գյուղերի օկուպացիայի մասին պնդումները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այն պնդումները, թե Բաքուն օկուպացրել է հայկական որոշ գյուղերի տարածքները, ամբողջովին սուտ են։

Ադրբեջանի Թրենդ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս երկրի արտաքին գործերի նախարարությունը վերոնշյալ հայտարարություններն արել է՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 10-ի իր վերջին հարցազրույցում հնչեցրած որոշ մեղադրանքների։

Մեղադրելով Երևանին՝ այս նախարարությունը հավելել է, որ ամբողջովին կեղծ է այն պնդումը, թե Ադրբեջանը օկուպացրել է հայկական որոշ գյուղերի տարածքները,  արդարացնելու համար այն փաստը, որ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի Հանրապետության ութ գյուղեր։

Վերջերս Հայաստանի իշխանությունները հայտարարություններ են արել Բաքվի մոտալուտ սպառնալիքի մասին։ Եվրամիությունում Հայաստանի դեսպանն անցած կիրակի հայտարարեց, որ առաջիկա շաբաթներին ակնկալվում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա։