ՀՀ նախագահը ստորագրել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը
https://parstoday.ir/hy/news/armenia-i207526-ՀՀ_նախագահը_ստորագրել_է_Հռոմի_ստատուտը_վավերացնելու_մասին_օրենքը
Հայաստանի Հանրապետութան նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին օրենքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2023 14:57 Asia/Tehran
  • ՀՀ նախագահը ստորագրել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը

Հայաստանի Հանրապետութան նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին օրենքը:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

ՀՀ Ազգային ժողովը Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացրել է հոկտեմբերի 3-ին՝ 60 կողմ, 22 դեմ ձայներով:

Ավելի վաղ Սահմանադրական դատարանը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան էր դիմել Կառավարությունը։