Պետդեպը հերքում է Բլինքենին վերագրվող հայտարարությունն Ադրբեջանի կողմից Հայաստան հնարավոր ներխուժման մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i207552-Պետդեպը_հերքում_է_Բլինքենին_վերագրվող_հայտարարությունն_Ադրբեջանի_կողմից_Հայաստան_հնարավոր_ներխուժման_մասին
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հերքում է Politico պարբերականի հրապարակումն այն մասին, թե իբր պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ԱՄՆ օրենսդիրների հետ հանդիպմանը նախազգուշացրել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2023 10:16 Asia/Tehran
  • Պետդեպը հերքում է Բլինքենին վերագրվող հայտարարությունն Ադրբեջանի կողմից Հայաստան հնարավոր ներխուժման մասին

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հերքում է Politico պարբերականի հրապարակումն այն մասին, թե իբր պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ԱՄՆ օրենսդիրների հետ հանդիպմանը նախազգուշացրել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան։

«Արմենպրես»-ին տված մեկնաբանության մեջ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը «սխալ է» և «չի արտացոլում այն, ինչ պետքարտուղար Բլինքենն ասել է օրենսդիրներին»։