Բաքուն Սյունիքը ճանաչում է որպես Հայաստանի ինքնիշխան տարածք. Ալիևի օգնական
https://parstoday.ir/hy/news/armenia-i207636-Բաքուն_Սյունիքը_ճանաչում_է_որպես_Հայաստանի_ինքնիշխան_տարածք._Ալիևի_օգնական
Բաքուն Սյունիքը ճանաչում է որպես Հայաստանի ինքնիշխան տարածք։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Հոկտեմբեր 16, 2023 14:36 Asia/Tehran
  • Բաքուն Սյունիքը ճանաչում է որպես Հայաստանի ինքնիշխան տարածք. Ալիևի օգնական

Բաքուն Սյունիքը ճանաչում է որպես Հայաստանի ինքնիշխան տարածք։

Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ պատասխանելով Սյունիքի գրավման սպառնալիքի վերաբերյալ Հայաստանի մտահոգությունների մասին հարցին։

«Մենք ընդունում ենք, որ Սյունիքը Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Բայց մեզ համար կարևոր է իմանալ, թե մյուս կողմն ինչպես է ապահովելու միջանցքի երթևեկության անվտանգությունը»,- ասաց  Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:

«Մեզ անհրաժեշտ են յուրաքանչյուր ուղևորի անվտանգության հուսալի երաշխիքներ, ով գնացք կնստի Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան կամ հակառակ ուղղությամբ»,- ասել է Ամիրբեկովը։

Ամիրբեկովի խոսքով,  Բաքուն պատրաստ է բանակցությունների, բայց եթե Հայաստանը որոշի ձգձգել գործընթացը, ապա Ադրբեջանը պատրաստ է երթուղի հարթել Իրանի տարածքով։