Հայաստանում Իրանի դեսպանություն. Սիոնիստական ռեժիմը հերթական անգամ աշխարհին ցույց տվեց իր դաժանությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i207714-Հայաստանում_Իրանի_դեսպանություն._Սիոնիստական_ռեժիմը_հերթական_անգամ_աշխարհին_ցույց_տվեց_իր_դաժանությունը
Երևանում ԻԻՀ դեսպանությունը խստորեն դատապարտել է Գազայի Ալ-Մոմադանի հիվանդանոցի վրա Սիոնիստական ռեժիմի սարսափելի հարձակումը, որը հանգեցրել է հարյուրավոր անպաշտպան հիվանդների և նահատակությանը և վիրավորվելուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2023 07:36 Asia/Tehran
  • Հայաստանում Իրանի դեսպանություն. Սիոնիստական ռեժիմը հերթական անգամ աշխարհին ցույց տվեց իր դաժանությունը

Երևանում ԻԻՀ դեսպանությունը խստորեն դատապարտել է Գազայի Ալ-Մոմադանի հիվանդանոցի վրա Սիոնիստական ռեժիմի սարսափելի հարձակումը, որը հանգեցրել է հարյուրավոր անպաշտպան հիվանդների և նահատակությանը և վիրավորվելուն:

Դեսպանատան տարածած հայտարարության մեջ ասվում է. «Շարունակելով Պաղեստինի ժողովրդի դեմ իր ամոթալի հանցագործությունները, Սիոնիստական ռեժիմն այս նողկալի հանցագործությամբ ևս մեկ անգամ ողջ աշխարհին ցույց տվեց իր վայրագությունն ու դաժանությունը և ապացուցեց, որ հավատարիմ չէ միջազգային իրավունքի և  մարդու իրավունքի սկզբունքներին:

Մեր խորին կարեկցանքը հայտնելով Գազայի ճնշված ժողովրդին, հատկապես այս սարսափելի ոճրագործության նահատակների ընտանիքներին, նշում ենք, որ այս հանցագործությունը կլազմակերպողները պատասխան են տալու նահատակների հեղված արյան համար։ Այսօր միջազգային հանրությունը, հատկապես ՄԱԿ-ը, կանգնած է մեծ փորձության առաջ՝ պատասխանատըվության կանչելու սիոնիստ հանցագործներին  և պատժելու մարդկության դեմ ուղղված այս հանցագործության հեղինակներին»: