Մենք էլ խոսում ենք մեքենաներով Ադրբեջան մտնելու մասին. Խանդանյանը՝ Ալիեւին
Մենք էլ խոսում ենք Ադրբեջան մարդատար մեքենաներով մտնելու մասին եւ ապաշրջափակման օրակարգը հենց սրա մասին է, որ բեռնատար, մարդատար մեքենաներով մենք Ադրբեջանի տարածքով կարողանանք գնալ, օրինակ, Ռուսաստան, եւ Ադրբեջանը բեռնատար ու մարդատար մեքենաներով անցնելով բոլոր սահմանային ու մաքսային ստուգումները, կարողանա անցնել դեպի Նախիջեւան եւ Թուրքիա:
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին՝ անդրադառնալով Ալիեւի հայտարարությանը, թե իրենք կվերադառնան Զանգեզուր, բայց ոչ թե տանկերով, այլ մարդատար մեքենաներով:
Նրա խոսքով, Ալիեւի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելն է խոչընդոտը, որ այս գործընթացը դանդաղում է. «Երբ Հայաստանը հավատարմություն հայտնի այդ երեք սկզբունքներին, այդ թվում նաեւ թվային էկվիվալենտով ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչումը, ես կարծում եմ՝ խնդիրների մի մասը կարող ենք լուծված համարել: Երբ Ադրբեջանը հրապարակային հավատարմություն եւ հանձնառություն հայտնի այդ սկզբունքներին, խաղաղության համաձայնագրի ստորագրումը բավականին կմոտենա»,- ընդգծեց Խանդանյանը:
news.am