Մեկնաբանություն - Հայաստանն անվտանգ տնտեսական բազա է Իրանի համար
Հյուսիս-Հարավ միջանցքում Իրանի և Հայաստանի զբաղեցրած աշխարհագրական դիրքը, ԵԱՏՄ-ում երկու երկրների ներկայությունը և դեպի Երևան Թեհրանի արտահանման լայն ներուժը լուսավոր հորիզոն են ստեղծել երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների խորացման համար։
Իրանն ու Հայաստանն առևտրի ծավալը 3 միլիարդ դոլարի հասցնելու նպատակ են սահմանել: Իսկ ԵԱՏՄ-ին Իրանի մշտական անդամակցությունը, որի մասին որոշումը կկայացվի հավանաբար մինչև տարվերջ, հնարավորություն կտա մեծացնել արտահանումը անդամ երկրներ, կնպաստի նաև Հայաստանի հետ հառևտրային հարաբերությունների զարգացմանը, քանի որ ներկայումս, Ռուսատսանից ու Չինաստանից հետո, Իրանը դեպի Հայաստան ապրանքների երրորդ խոշոր արտահանողն է:
Բացի այդ, հարևան լինելով Վրաստանի հետ, Հայաստանը կարող է դառնալ կամուրջ Իրանի ու Եվրոպայի միջև: Ինչպես նշել է Երևանում ԻԻՀ նախկին դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, բացի Հայաստանում ապրող 3 միլիոն բնակչությունից, այդ երկիրն ունի նաև 10 միլիոնանոց սփյուռք, որտեղ ակտիվ գործող լոբբիստական միությունները նույնպես կարող են նպաստել Հայաստանում գործող իրանական ընկերությունների ապրանքն արտասահմանում ներկայացնելուն:
Հայաստանի ամենամեծ առավելությունը, բացի Եվրասիական տնտեսական միության անդամ լինելուց, Իրանի հետ ցամաքային սահմանն է (Ջոլֆա-Նորդուզ), որն Իսլամական Հանրապետություն դարպասն է դեպի միության այլ երկրներ։
Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը նույնպես մեծ շահույթ կապահովի Հայաստանի համար, քանի որ Իրանը իր հսկայական նավթագազային հարստությամբ կկարողանա Հայաստանը վերածել էներգետիկ հանգույցի, այդպիսով նվազեցնելով տրանսպորտային երթևեկության ծանրաբեռնվածությունը:
ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախացումից հետո, Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները միշտ խաղաղ են եղել, և նույնիսկ 2020 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմում Իրանն իր դիրքորոշումներում եղել է զգույշ։
Երբ Ադրբեջանը վերականգնեց ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, Իրանը Բաքվին և տարածաշրջանի այլ երկրներին մատնանշեց կարևոր խնդիր։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին Ղարաբաղի շրջանը Ադրբեջանին վերադարձնելուց հետո հայտարարեց. «Իրան-Հայաստան ցամաքային սահմանը մի քանի հազար տարվա վաղեմություն ունի»։
Հարկ է նշել, որ Սև ծովին միանալու Իրանի միակ հաղորդակցման ճանապարհը Հայաստանն է և Ջուլֆա-Նորդուզ սահմանը, որը Թուրքիան և Ադրբեջանը Զանգեզուրի միջանցքի նախագծով փորձել են փակել և խզել Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ։
Իրանը ներկայումս գազ է արտահանում Հայաստան, որի դիմաց ստանում է էլեկտրաէներգիա, իսկ Ադրբեջանն աշխարհի տարբեր երկրներ գազ է արտահանում Վրաստանի և Թուրքիայի միջոցով: Իրանը կարող է նաև նավթ և գազ արտահանել Հայաստանի և Ադրբեջանի տարածքով, բայց խնդիրն այն է, որ արտահանման այս ճանապարհի համար անհրաժեշտ է եռակողմ համաձայնագրի ստորագրուըմ Իրանի, Վրաստանի և Հայաստանի միջև:
Իրանի տեսանկյունից Հայաստանը անվտանգ տնտեսական բազա է, որը երկարաժամկետ հեռանկարում բազմաթիվ օգուտներ կբերի Թեհրանին: Դրա լավագույն օրինակներից է այն, որ Հայաստանն Իրանի դարպասն է դեպի ԵԱՏՄ և Վրաստանի հետ Իրանի գազի և էլեկտրաէներգիայի ցանցի միացման կետը, ինչը կնպաստի եվրոպական շուկա մուտքին։
Բացի այդ, քանի որ Իրանը և Հայաստանը պայմանավորվել են նվազեցնել տարանցիկ խնդիրները, իրականացնել դեղերի և կենցաղային տեխնիկայի համատեղ արտադրություն՝ այլ երկրներ արտահանելու նպատակով: Բացի այդ, իրանական ընկերությունները կարող են Հայաստան արտահանել դեղորայքի և կենցաղային տեխնիկայի արտադրության տեխնոլոգիաներ, հումք կամ պահեստամասեր:
Աղբյուր՝ Bazaar Analysis տնտեսական կայք