Հայաստանը Հնդկաստանից անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցներ կգնի. ԶԼՄ
Հնդկական աղբյուրները հայտնում են, որ Երևանի ու Նյու Դելիի միջև նոր ռազմատեխնիկական գործարք է կնքվել։
Հայաստանի Հանրապետությունը անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցներ կգնի Հնդկաստանից։ Տեղեկությունը հայտնում է «EurAsian Times»–ը ՝ հղում անելով իր աղբյուրներին:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ՀՀ–ն Հնդկաստանում մշակված «Zen» համակարգ գնելուպայմանագիր է կնքել։ Հնդկաստանի ԶՈւ–ն սկսել է այդ համակարգերով զինվել 2021 թ.։
Նշվում է, որ հայկական կողմը «Zen Technologies» ընկերության հետ 41,5 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքել, որը ներառում է ինչպես բուն համակարգերի մատակարարումը, այնպես էլ անձնակազմի պատրաստումը:
«Zen Technologies»–ի` անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համակարգը կարողանում է հայտնաբերել դրանք, դասակարգել և հետևել ընթացքին։ Անհրաժեշտության դեպքում համակարգը կարողանում է ճնշել ԱԹՍ–ների կապը և չեզոքացնել սպառնալիքը:
Վերջին մեկ–երկու տարվա ընթացքում հնդկական աղբյուրներն արդեն մի քանի րդեն գրել են Երևանի և Նյու Դելիի միջև ռազմատեխնիկական խոշոր գործարքների մասին` նշելով, որՀՀ–ն գնել է համազարկային ռեակտիվ համակարգեր, հրետանային տարբեր միջոցներ, զենիթահրթիռային համալիրներ։
Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել պաշտպանական գործարքների մասին հրապարակումները։
Sputnik.