Որո՞նք են Հայաստանի վրա Ռուսաստանի ճնշման լծակները.
https://parstoday.ir/hy/news/armenia-i209834-Որո_նք_են_Հայաստանի_վրա_Ռուսաստանի_ճնշման_լծակները.
Մինչ Հայաստանը փորձում է քաղաքականապես հեռանալ Մոսկվայից և մերձենալ Արևմուտքին, պետք է ասել, որ այս երկիրը տնտեսապես մեծ կախվածություն ունի Մոսկվայից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2023 06:52 Asia/Tehran
  • Որո՞նք են Հայաստանի վրա Ռուսաստանի ճնշման լծակները.

Մինչ Հայաստանը փորձում է քաղաքականապես հեռանալ Մոսկվայից և մերձենալ Արևմուտքին, պետք է ասել, որ այս երկիրը տնտեսապես մեծ կախվածություն ունի Մոսկվայից։

Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների հետևանքով, 2022թ. Դաշնության հետ Հայաստանի առևտուրը գրեթե կրկնապատկվել է: Ու թեև այս հանգամանքը շատ է օգնել Հայաստանի տնտեսությանը, բայց նաև խոցելի է դարձրել Ռուսաստանի դիմաց։

Որպես օրինակ՝ երբ Հայաստանը դարձավ Միջազգային քրեական դատարանի անդամ, որը արձակեց Վլադիմիր Պուտինին կալանավորելու վճիռ, Ռոսսելխոզնադզորն արգելեց կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»: 

Բացի հայկական ապրանքների հիմնական շուկան լինելուց, Ռուսաստանը գազի և էներգիայի այլ աղբյուրների, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի միջուկային վառելիքի  մատակարարն է, որն ապահովում է Հայաստանի ներքին էլեկտրաէներգիայի 40%-ը։ Բացի այդ, հազարավոր հայ աշխատանքային միգրանտներ են ապրում Ռուսաստանում։

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների 70%-ն իրականացվում է Ռուսաստանից: Այդ ծավալը նախորդ տարի հասել է ռեկորդային՝ 3,5 մլրդ դոլարի։

Եթե Հայաստանի հարաբերություններն Արևմուտքի հետ խորանան, իսկ Երևանի հետ լարվածությունը մեծանա, Մոսկվան կարող է օգտագործել նշված լծակները և ճնշում գործադրել այս երկրի վրա՝   թույլ չտալու Արևմուտքի հետ ասոցացումը։