Փորձագետներ. Իրանը դարձել է Հարավային Կովկասում բալանսավորողը
https://parstoday.ir/hy/news/armenia-i209968-Փորձագետներ._Իրանը_դարձել_է_Հարավային_Կովկասում_բալանսավորողը
Իրանը փաստորեն դարձել է Հարավային Կովկասում բալանսավորողը և այն զսպող ուժը, որը կարողանում է ինչ-որ կերպ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները սանձահարել։ Այսպիսի եզրահանգում են արել իրանագետները՝ «Հարավային Կովկաս. կայունության և անվտանգության արդի մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակներում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2023 08:19 Asia/Tehran

Իրանը փաստորեն դարձել է Հարավային Կովկասում բալանսավորողը և այն զսպող ուժը, որը կարողանում է ինչ-որ կերպ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները սանձահարել։ Այսպիսի եզրահանգում են արել իրանագետները՝ «Հարավային Կովկաս. կայունության և անվտանգության արդի մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակներում։

Լրագրողների հետ զրույցում նրանք նկատում են նաև, որ Իրանի ազդեցությամբ պայմանավորված են ադրբեջանա-թուրքական շեշտադրումները փոփոխվել՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված։ Հետևաբար, Իրանի հետ համագործակցությունը չափազանց կարևոր է անվտանգային խնդիրների լուծման տեսանկյունից։