Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը կկայանա սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում
https://parstoday.ir/hy/news/armenia-i209990-Հայաստանի_և_Ադրբեջանի_սահմանազատման_հանձնաժողովների_հանդիպումը_կկայանա_սահմանագծի_Իջևանի_ու_Ղազախի_հատվածում
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների՝ նոյեմբերի 30-ին նախատեսված հանդիպումը կկայանա հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2023 14:21 Asia/Tehran
  • Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը կկայանա սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների՝ նոյեմբերի 30-ին նախատեսված հանդիպումը կկայանա հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում։

Այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Ավելի վաղ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել էր սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնել հայ-ադրբեջանական սահմանին։ Այնուհետև հայտնի դարձավ, որ հանդիպման մասին կողմեր պայմանավորվածություն են ձեռք բերել․ այն կկայանա նոյեմբերի 30-ին։