Արևմուտքը թաքնված նպատակներ է հետապնդում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում
https://parstoday.ir/hy/news/armenia-i209998-Արևմուտքը_թաքնված_նպատակներ_է_հետապնդում_Ադրբեջանի_և_Հայաստանի_միջև_խաղաղության_հաստատման_հարցում
Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Էհսան Մովահեդյանն ասում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու հարցում Արևմուտքի համառության պատճառներից է, ըստ էության, հեշտացնել Կովկասից Ռուսաստանի, որպես երկու կողմերի միջև միջնորդ, հեռացումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2023 15:03 Asia/Tehran
  • Արևմուտքը թաքնված նպատակներ է հետապնդում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում

Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Էհսան Մովահեդյանն ասում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու հարցում Արևմուտքի համառության պատճառներից է, ըստ էության, հեշտացնել Կովկասից Ռուսաստանի, որպես երկու կողմերի միջև միջնորդ, հեռացումը»:

Ըստ Մովահեդյանի, Արևմուտքը նույնպես ձգտում է խաթարել Իրանի հետ Հայաստանի առևտրային և էներգետիկ հարաբերությունները՝ փորձելով Իրանին փոխարինել Թուրքիայով, որպես Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր, իսկ Բաքվին դարձնել Հայաստանի գլխավոր էներգետիկ գործընկեր։

Կովկասի հարցերով այս փորձագետը նշեց, որ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի կողմից կառավարվող՝ կեղծ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի իրագործումը ևս պատճառներից է, որ Արևմուտքը Բաքվին դրդում է խաղաղություն հաստատելու Երևանի հետ, և դրա նպատակն է անհանգստացնել Իրանին, Ռուսաստանին և Չինաստանին: