Սկոպյեում Միրզոյան-Բայրամով հանդիպում չի նախատեսվում
Նոյեմբեր 30, 2023 12:10 Asia/Tehran
Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի նախատեսվում: Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը նախօրեին է մեկնել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք, որտեղ արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Քեմերոնի և Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: