Հայ փորձագետ. Կարճաժամկետ հեռանկարում Հարավային Կովկասում կայուն խաղաղություն չի լինի
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան տարաձայնություններին, Կովկասի ինստիտուտի տնօրենն ասել է. «Կարճաժամկետ հեռանկարում Հարավային Կովկասում կայուն խաղաղություն չի լինի»:
ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում Ալեքսանդր Իսկանդրյանն անդրադարձել է 3+3 ձևաչափի շրջանակներում Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ վերջերս Թեհրանում կայացած հանդիպման կարևորությանն ասելով. «Անշուշտ, յուրաքանչյուր հանդիպում իր ազդեցությունը կունենա, սակայն ստեղծված իրավիճակում, երբ Երևանն ու Բաքուն տարբեր տեսակետներ ունեն տարածաշրջանի վերաբերյալ, խաղաղություն հաստատելու համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու։ Սակայն, չնայած այս տարաձայնություններին, միանշանակ անհրաժեշտ է նման հանդիպումներ անցկացնել և երկխոսություն հաստատել»։

Անդրադառնալով նոյեմբերի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, Իսկանդարյանն ասել է, որ այս ծրագրով Երևանը ձգտում է տարածաշրջանում հաղորդակցության ուղիներ ստեղծել, որպեսզի Իրանը, Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան Հայաստանի միջոցով միմյանց հետ շփվելու ուղիներ ունենան, և դա բխում է բոլորի շահերից:
Նա հավելել է, որ այս ծրագրի իրականացմանբ համար անհրաժեշտ է նախ խաղաղություն հաստատել:
Ավելի վաղ, Թբիլիսիում կայացած՝ «Մետաքսի ճանապարհ» չորրորդ ֆորումի ժամանակ ունեցած ելույթում, ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Այս նախագծի առանցքային հայեցակարգը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի միջև հաղորդակցության զարգացումն է՝ ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, մալուխների և հաղորդման գծերի կառուցման, վերակառուցման, և շահագործման միջոցով»: