Երևանի ու Անկարայի հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթաց չկա:
Դեկտեմբեր 04, 2023 08:20 Asia/Tehran
Երևանի ու Անկարայի հատուկ ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին քննարկում այս պահին չկա, ասել է հայկական կողմի բանակցող, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը մինչ օրս պաշտոնական չորս հանդիպում են ունեցել, վերջինը շուրջ մեկուկես տարի առաջ Վիեննայում: Հենց այդ հանդիպմանը կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Իրականացման հարցում, սակայն, առաջընթաց չկա: