Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին
Դեկտեմբեր 04, 2023 08:23 Asia/Tehran
Ադրբեջանը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի վերջին առաջարկներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
«Երբ պատասխան լինի, կնշենք»,- ասաց Սաֆարյանը։
Նոյեմբերի 21-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը։