Ադրբեջանի ԶՈւ-ն իր դիրքերը չի հեռացնի Ջերմուկից. ԳՇ պետի նախկին տեղակալ
https://parstoday.ir/hy/news/armenia-i210236-Ադրբեջանի_ԶՈւ_ն_իր_դիրքերը_չի_հեռացնի_Ջերմուկից._ԳՇ_պետի_նախկին_տեղակալ
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը կարծում է, որ Ադրբեջանի զինված ուժերն իրենց դիրքերը չեն հեռացնի ՀՀ տարածքից։ Նա այդ մասին ասաց այսօր ԱԺ–ի դիմաց ընթացող ակցիայի ժամանակ` պատասխանելով լրագրողների հարցերին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2023 14:04 Asia/Tehran
  • Ադրբեջանի ԶՈւ-ն իր դիրքերը չի հեռացնի Ջերմուկից. ԳՇ պետի նախկին տեղակալ

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը կարծում է, որ Ադրբեջանի զինված ուժերն իրենց դիրքերը չեն հեռացնի ՀՀ տարածքից։ Նա այդ մասին ասաց այսօր ԱԺ–ի դիմաց ընթացող ակցիայի ժամանակ` պատասխանելով լրագրողների հարցերին։

«Նա մինչև այսօր էլ ամրացնում է իր դիրքերը մարտավարական ու ինժեներական առումով։ Այն ունի ռազմավարական նշանակություն իրենց համար, այսինքն` դուրս էլ չեն բերի»,– նշեց Խաչատրյանը։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի ժամանակ բանակում «հինգերորդ շարասյան» թեմային` ԳՇ պետի նախկին տեղակալը նշեց, որ մինչև հիմա չգիտի, թե որտեղ է այդ «հինգերորդ շարասյունը»: Եվ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտի, ապա անհասկանալի է, թե ինչու չի նշում, թե ովքեր են այդ «հինգերորդ շարասյան» պարագլուխները։

«Մերկապարանոց հայտարարություններն անիմաստ PR-ի ու հասարակության ուշադրությունը շեղելու նպատակ ունեն։ Իրենց նպատակը եղել է հանձնելը, և որպեսզի արդարացում ունենան, պետք է դրա հետ կապված մեղավորներ ու տարբեր պատճառաբանություններ գտնեն»,– հայտարարեց Խաչատրյանը։

Նշենք, որ Տիրան Խաչատրյանը պաշտոնից ազատվեց 2021 թվականի փետրվարին, երբ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում քննադատել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ «Իսկանդերի» հրթիռը 10 տոկոսով է պայթել։

armeniasputnik.am