Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակից հայ զինծառայող է զոհվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i210238-Ադրբեջանի_ԶՈՒ_բացած_կրակից_հայ_զինծառայող_է_զոհվել
Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակից հայ զինծառայող է զոհվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2023 14:19 Asia/Tehran
  • Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակից հայ զինծառայող է զոհվել

Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակից հայ զինծառայող է զոհվել:

Ադրբեջանի զինված ուժերը դեկտեմբերի 4-ի ժամը 14։35-ի սահմաններում կրակ են բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցություն և զորակցություն է հայտնել զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

armenpress.am