Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակից հայ զինծառայող է զոհվել
Դեկտեմբեր 04, 2023 14:19 Asia/Tehran
Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակից հայ զինծառայող է զոհվել:
Ադրբեջանի զինված ուժերը դեկտեմբերի 4-ի ժամը 14։35-ի սահմաններում կրակ են բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցություն և զորակցություն է հայտնել զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
armenpress.am