Հնդկաստանը Հայաստանի համար կդյուրացնի Չաբահար նավահանգստի օգտագործման հնարավորությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i210292-Հնդկաստանը_Հայաստանի_համար_կդյուրացնի_Չաբահար_նավահանգստի_օգտագործման_հնարավորությունը
 Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլաքշի Սահա Սինհան հայտարարել է, որ Հայաստանի համար կհեշտացնեն Չաբահար նավահանգստի օգտագործման հնարավորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Հնդկաստանի դեսպանն այս մասին ասել է հայկական, իրանական, հնդկական, վրացական և թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ անցկացված «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը» խորագրով փորձագիտական համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2023 13:23 Asia/Tehran
  • Հնդկաստանը Հայաստանի համար կդյուրացնի Չաբահար նավահանգստի օգտագործման հնարավորությունը

 Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլաքշի Սահա Սինհան հայտարարել է, որ Հայաստանի համար կհեշտացնեն Չաբահար նավահանգստի օգտագործման հնարավորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Հնդկաստանի դեսպանն այս մասին ասել է հայկական, իրանական, հնդկական, վրացական և թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ անցկացված «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը» խորագրով փորձագիտական համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

Նա նշել է, որ Հնդկաստանի կառավարությունը, հասկանալով տարածաշրջանային փոխկապակցվածության կարևորությունը, առանցքային որոշում է ընդունել Չաբահար նավահանգստի զարգացման համար ներդրումներ կատարելու առնչությամբ։

«Այն ոչ միայն տարանցիկ առևտրային հանգույց է, այլև նպաստում է մարդասիրական օժանդակության փոխանցմանը։  Հայաստանն իր հետաքրքրություն է արտահայտել նավահանգստի առնչությամբ։ Վերջերս Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու Հայաստանի փոխարտգործնախարարը մասնակցել են «Գլոբալ Հնդկաստան» գագաթնաժողովին։ Մենք Հայաստանի համար դյուրացնելու ենք նավահանգստի  օգտագործման հնարավորությունը՝ հաղթահարելու մարտահրավերները, քանի որ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է»,- նշեց դեսպանը։