Ալիև. Ղարաբաղում հայերի փոքրամասնության հարցը ներքին խնդիր է
Euro News-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը թվարկել է Հայաստանի հետ խաղաղություն կնքելու համար Բաքվի 5 պայմանները՝ ասելով, որ Ղարաբաղում հայերի փոքրամասնության հարցը ներքին խնդիր է և չի կարող ներառվել խաղաղության համաձայնագրում։
Իլհամ Ալիևն ասել է. «Մենք պարզաբանել ենք այն հինգ հիմնական սկզբունքները, որոնք պետք է լինեն խաղաղության համաձայնագրի հիմքում. երկու կողմերի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, ուժի չկիրառումը, միմյանց նկատմամբ տարածքային հավակնությունների բացակայությունը, երկու երկրների միջև հաղորդակցությունների բացումը, հարաբերությունների կարգավորումը և մի շարք այլ կարևոր գործոններ: Այս ամենը հիմնված են միջազգային օրենքների վրա»։
Ադրբեջանի նախագահը հավելել է, որ գրեթե եռամյա բանակցային գործընթացում Հայաստանը միշտ ցանկացել է խաղաղության համաձայնագրում ներառել հոդված Ղարաբաղում հայկական փոքրամասնության մասին։ Մեր դիրքորոշումն այն էր, որ սա ներքին խնդիր է։ Եթե նրանք ուզում են արտացոլել Ադրբեջանում հայկական փոքրամասնության հարցը, ապա թող արտացոլենք Հայաստանում ադրբեջանական փոքրամասնության հարցը, որոնց երեսուն տարի առաջ են վտարվել։
Ալիևի խոսքով՝ ադրբեջանցիներ Հայաստանում ավելի շատ կային, քան հայեր՝ Ադրբեջանում՝ գրեթե 300 հազար մարդ: