Ղարաբաղի հայերը տեղահանված կմնան նույնիսկ Բաքվի և Երևանի միջև խաղաղության դեպքում
Ղարաբաղի հայերը կմնան տեղահանված, եթե նույնիսկ Հայաստանն ու Ադրբեջանը հաշտվեն:
Global Info-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի Միջազգային Հարաբերությունների Վերլուծության Կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևն ասել է. «Բաքուն տեղահանված հայերի վերադարձը Ղարաբաղ պայմանավորել է ադրբեջանցիների Հայաստան վերադարձով, և քանի որ հայկական կողմը դեմ է ադրբեջանցիների վերադարձին ապա Ղարաբաղի հայերը չեն ներառվի երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրում»։
Ավելի վաղ, Euro News-ին տված հարցազրույցում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղում հայ փոքրամասնության հարցը համարել էր իր երկրի ներքին խնդիրը, նշելով. «Եթե Երևանը ցանկանում է խաղաղության համաձայնագրում արտացոլել Ադրբեջանում հայկական փոքրամասնության հարցը, ապա համաձայնագրում պետք է ներառվի նաև Հայաստանի ադրբեջանական փոքրամասնության հարցը, որին վտարել են երեսուն տարի առաջ»։
Նա նշել է, որ Հայաստանում ապրած ադրբեջանցիների թիվը եղել է շատ ավելին, քան Ադրբեջանում ապրած հայերինը և կազմել է մոտ 300 հազար հոգի։