Հայաստանը և Հնդկաստանը կհամագործակցեն մաքսային հարցերով. համաձայնագիրը վավերացվեց
https://parstoday.ir/hy/news/armenia-i210594-Հայաստանը_և_Հնդկաստանը_կհամագործակցեն_մաքսային_հարցերով._համաձայնագիրը_վավերացվեց
Համաձայնագիրը Բրյուսելում է ստորագրվել մոտ 5 ամիս առաջ` հունիսի 23-ին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2023 09:03 Asia/Tehran
  • Հայաստանը և Հնդկաստանը կհամագործակցեն մաքսային հարցերով. համաձայնագիրը վավերացվեց

Համաձայնագիրը Բրյուսելում է ստորագրվել մոտ 5 ամիս առաջ` հունիսի 23-ին։

ՀՀ խորհրդարանը վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագիրը:

Պատգամավորներից 95-ը կողմ քվեարկեց համաձայնագրի վավերացման մասին նախագծին։

Համաձայնագիրը ստորագրվել է 2023թ. հունիսի 23-ին Բրյուսելում:

«Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի և Հնդկաստանի մաքսային ծառայությունների միջև փոխգործակցության ընդլայնման և ամրապնդման համար: Նախատեսվում է մաքսային գործին վերաբերող հարցերում փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման և այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի սահմանում: Համաձայնագրի կիրառմամբ կհաստատվի ուղղակի կապ երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջև, ինչն էլ իր դրական ազդեցությունը կունենա Հնդկաստանից ՀՀ ներմուծման և ՀՀ–ից Հնդկաստան արտահանման ժամանակ մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրների առավել արագ և օպերատիվ լուծումների վրա»,– ասված է նախագծում:

Տեղեկությունների փոխանակումը կարող է իրականացվել հարցման հիման վրա կամ մաքսային մարմինների նախաձեռնությամբ, օրինակ՝ ծագման հավաստագրերի, հաշիվ-ապրանքագրերի մեջ առկա տեղեկատվության ճշգրտման նպատակով:

Միաժամանակ, համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության մաքսային մարմինների միջև անձնական տվյալների փոխանցման հնարավորություն:

Sputnik.