Փորձագետ.Ալիևի կոշտ դիրքորոշումները և տարօրինակ պայմանները Հայաստանի հետ համաձայնագրի հիմնական խոչընդոտներից են
Կովկասի հարցերով փորձագետ Բուրհան Հեշմաթին Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կապակցությամբ ասել է. «Իլհամ Ալիևի կոշտ դիրքորոշումները և տարօրինակ պայմանները համաձայնության չգալու հիմնական պատճառն են: Բացի այդ, կա ևս մեկ հիմնական գործոն՝ երկու երկրներն իրական անկախություն չունեն և գտնվում են օտարերկրյա կառավարությունների ազդեցության տակ»։
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ Հեշմաթին հայտարարել է. «2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը գտնվում է Սիոնիստական ռեժիմի, Բրիտանիայի, Թուրքիայի և Ռուսաստանի ազդեցության տակ: Հայաստանը նույնպես նմանատիպ իրավիճակում է՝ վերջին պատերազմից հետո: Փաշինյանը հակված է դեպի Արևմուտք, և տարածաշրջանից դուրս գտնվող ուժերից այս երկու երկրների ուժեղ կախվածությունը համաձայնության չգալու պատճառներից մեկն է»:
Նշելով, որ Բաքուն ցանկանում է լինել խաղաղ բանակցությունների գործընթացում թելադրող կողմ, Հեշմաթին ասել է. ««Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունից հետո Սիոնիստական ռեժիմը բախվեց լուրջ ֆինանսական խնդիրների և Բաքվի և Թել Ավիվի միջև կնքվեց սպառազինության նոր պայմանագիր: Խաղաղության հասնելուն աջակցությունը Արևմուտքի և Իսրայելի միակ պահանջն է, մինչդեռ այս երկրների քաղաքականությունը. երբեք չեն եղել խաղաղության ուղղությամբ»: