Քննարկվում է հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման տարբերակը. Միրզոյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i210732-Քննարկվում_է_հայ_ադրբեջանական_միջպետական_սահմանից_զորքերի_հետքաշման_տարբերակը._Միրզոյան
Երևանը և Բաքուն քննարկում են հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման հնարավորությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2023 14:34 Asia/Tehran
  • Քննարկվում է հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման տարբերակը. Միրզոյան

Երևանը և Բաքուն քննարկում են հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման հնարավորությունները։

Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ ճեպազրույցում։

«Մենք առաջարկել ենք հայ-ադրբեջանական սահմանից զորքերը դուրս բերելու նախաձեռնություն, կարծում ենք, որ դա դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել նոր հնարավոր էսկալացիաները։ Ես չեմ ասի, որ ունենք համաձայնություն, բայց սա գաղափար է, որը քննարկվում է»,- նշեց Միրզոյանը։

Նա ընդգծեց, որ վստահության ստեղծման ճանապարհին այս պայմանավորվածություններից զատ քննարկվում են նաև մյուսները, օրինակ, գերիների փոխանակման պայմանավորվածությունը։ Այս հարցում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ամեն ինչ ընթանում է պայմանավորվածությունների համաձայն։

«Եթե նկատել եք` երկու բաղադրիչ կար գերիների փոխանակում և Կլիմայի կոնֆերանսի կոմպոնենտը, որը պաշտոնապես ավարտվել է երեկ։

Այսօր արդեն կարող ենք սպասել երկրորդ բաղադրիչի իրականացմանը։ Մենք չունենք հիմք ասելու, որ ադրբեջանական կողմը չի կատարի պայմանավորվածությունը»,–ասաց Միրզոյանը։