Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել. Հաջիև
https://parstoday.ir/hy/news/armenia-i211850-Խաղաղության_պայմանագրի_տեքստի_շուրջ_զգալի_առաջընթաց_է_գրանցվել._Հաջիև
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն մի քանի չլուծված խնդիր մնացել է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2024 15:06 Asia/Tehran
  • Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել. Հաջիև

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն մի քանի չլուծված խնդիր մնացել է։

Ռիա Նովոստիի փոխանցմամբ, այս մասին Berliner Zeitung թերթին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը․

«Ադրբեջանը բարեխղճորեն բանակցում է Հայաստանի հետ տարբեր հարթակներում՝ տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը հասնելու համար: Մենք իսկապես հավատում ենք, որ կա խաղաղության պայմանագիր կնքելու պատմական հնարավորություն, և չպետք է բաց թողնենք այս հնարավորությունը:

Զգալի առաջընթաց է գրանցվել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, սակայն դեռևս կա մի քանի չլուծված հարց»,- ասել է Հաջիևը։