Ադրբեջանի պահանջներն անհիմն են. Հայաստանը՝ արբիտրաժային գործընթացի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i212248-Ադրբեջանի_պահանջներն_անհիմն_են._Հայաստանը_արբիտրաժային_գործընթացի_մասին
Հայաստանի դեմ արբիտրաժային վարույթի շրջանակներում Ադրբեջանի պահանջներն անհիմն են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2024 06:17 Asia/Tehran
  • Ադրբեջանի պահանջներն անհիմն են. Հայաստանը՝ արբիտրաժային գործընթացի մասին

Հայաստանի դեմ արբիտրաժային վարույթի շրջանակներում Ադրբեջանի պահանջներն անհիմն են։

Այս մասին հայտարարություն է տարածել Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը։

«Այսօր Միջազգային իրացական հարցերով ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը Հաագայում մասնակցել է Մշտական արբիտրաժային դատարանում (Permanent Court of Arbitration) կայացած ընթացակարգային հարցերով հանդիպմանը՝ 2023 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի (Energy Charter Treaty – ECT) համաձայն նախաձեռնած արբիտրաժի շրջանակներում:

Հայաստանի Հանրապետությունը ակնկալում է նշված արբիտրաժային վարույթի ընթացակարգային կանոնների վերջնականացումը, ինչպես նաև Արբիտրաժային վարույթի պատեհ փուլում պատրաստվում է ներկայացնել իր փաստարկներն ու ապացույցները Ադրբեջանի իրավական պահանջների անհիմն լինելու մասին»,- ասված է հայտարարության մեջ։

https://www.tert.am/am/news/2024/01/12/armenia-azerbaijan/4061786