Նոր կոալիցիաներ Կովկասում․ Ո՞ւր են գնում Երևանն ու Բաքուն
https://parstoday.ir/hy/news/armenia-i215138-Նոր_կոալիցիաներ_Կովկասում_Ո_ւր_են_գնում_Երևանն_ու_Բաքուն
Հարավային Կովկասում նոր դաշինքների ձևավորումը նոր զարգացումների վկայությունն է, որոնք սկսվել են գործընկերներին դիվերսիֆիկացնելու Հայաստանի քաղաքականության արդյունքում։
(last modified 2026-02-21T14:59:08+00:00 )
Մարտ 11, 2024 10:39 Asia/Tehran
  • Նոր կոալիցիաներ Կովկասում․ Ո՞ւր են գնում Երևանն ու Բաքուն

Հարավային Կովկասում նոր դաշինքների ձևավորումը նոր զարգացումների վկայությունն է, որոնք սկսվել են գործընկերներին դիվերսիֆիկացնելու Հայաստանի քաղաքականության արդյունքում։

Այս տարածաշրջանն արդեն մի քանի տասնամյակ գտնվում է աշխարհաքաղաքական ճգնաժամի մեջ։ Եվ նունիսկ հարդադարի մասին Բաքվի ու Երևանի միջև ստորագրված փաստաթուղթը վերջ չդրեց տարածաշրջանում մրցակցությանը ու նոր դաշինքների ձևավորմանը։ Եթե մի ժամանակ դաշինքը կազմվում էր մի կողմից Ռուսաստան-Հայաստան Ֆրանսիա, իսկ  մյուս կողմից՝ Ադրբեջան-Թուրքիա –Իսրայել ձևաչափով, իսկ Իրանը հավասարկշռող դերակատարություն ուներ, ապա Ղարաբաղյան պատերազմից հետո սկսեցին ձևավորվել նոր դաշինքներ։ 
Թեև թվում է, թե Երևան ու Մոսկվան ղարաբաղյան պատերազմում Ռուսաստանի գործողությունների  հետևանքով իրարից հեռացել ենբ, սակայն երկու երկրները շարունակել են հարաբերությունները տնտեսական, քաղաքական-անվտանգային և ռազմավարական ոլորտներում։ Մոսկվան  գիտի այդ խորը արմատացած հարաբերությունները հավասարակշռելու ուղիները։ Սակայն Երևանին ներկա իրավիճակը չի բավարարում իր ազգային շահերի պահպանման առումով և հարաբերությունների դիվերսիֆկացման քաղաքականության միջոցով, Հայաստանը փորձում է ապահովել իր տնտեսական ու անվտանգային շահերը։ 
Հայաստանը հնդկական «Ակաշ» ՀՕՊ համակարգի առաջին արտասահմանյան գնորդն է։ Հնդիկ փորձակեգետների կարծիքով, Հայատանը, որպես հնդկական զենքի խոշորագույն ներկրող,  աստիճանաբար դառնում է Հարավային Կովկասում այդ երկրի ռազմավարական գործընկերը։ Բացի այդ, Հայաստանը փորձում է վերականգնել հարաբերությունները Եվրամիության, եվրոպական երկրների, հատկապես՝ Ֆրանսիայի հետ։
Կոալիցիաների մյուս կողմում Ադրբեջանն է, որը վերջին տարիներին խոշոր ռազմական պայմանագրեր է կնքել Ռուսաստանի, Իսրայելի, Պակիստանի և Թուրքիայի հետ։ Բացի այդ, վերջին տարիներին Ադրբեջանում սկսել են գործել 140 իսրայելական ընկերությունները։ Հարկ է  նշել, որ Իսրայելի նավթի 40 տոկոսն ապահովում է  Ադրբեջանը։ Մյուս կողմից, մինչև 2016 թվականն  Իսրայելից Ադրբեջան ուղարկված սպառազինության ծավալը հասել է 6 միլիարդ դոլարի։ Վերջին տասնամյակում Ադրբեջանի բանակի համալրվել է նաև իսրայելական ԱԹՍ-ներով։ 
Իսկ Իրանը տարածաշրջանի հավասարկշռող դերակատան է, որը երկկողմ և բազմակողմ հարաբերություններ ունի տարածաշրջանի երկրների և Հարավային Կովկասի դերակատարների հետ։
Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո, ձեռք են բերվել պայմանավորվածություններ միջանցքների և փոխադրումների, հատկապես Ադրբեջանը Նախիջևանին միացնող տարանցիկ ճանապարհի վեաբերյալ։  Իսկ մյուս կողմից, Հայաստանի հետ հաստատվել են կայուն հարաբերություններ   տնտեսական և տարանցման  ոլորտներում։
Սակայն տարածաշրջանի իրավիճակի փոփոխությունից և Հայաստանի որդեգրած՝ հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականության ստվերում, թվում է, որ Երևանն Իրանի հետ հարաբերությունների կապակցությամբ նոր օրակարգ է որդեգրել։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի այցերն Իրան, վկայում են այդ մասին։ 
Եվ վերջում, պետք է նշել, որ ղարաբաղյան երրորդ պատերազմից ավարտից հետո, Կովկասում տեղի ունեցող զարգացումները և հարաբերական կայունությունը վկայում են այն մասին, որ Իրանի հյուսիսային սահմանին տեղի են ունենում նոր զարգացումներ և առաջիկայում ձևավորվելու են նոր դաշինքներ ու համագործակցություն։