Իրանի նախագահը պաշտպանել Է Հռոմի պապին՝ Թրամփի քննադատության ֆոնին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտպանել Է Հռոմի պապ Լևոն 14-րդին այն բանից հետո, երբ նրան քննադատել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Իրանի մեծ ժողովրդի անունից ես դատապարտում եմ Ձերդ գերազանցության հասցեին ուղղված վիրավորանքը և հայտարարում եմ, որ խաղաղության և եղբայրության մարգարեի ՝ Հիսուսի պղծումն անընդունելի է ցանկացած ազատ մարդու համար: Թող Ալլահի շնորհած փառքը ձեզ հետ լինի»,-գրել է Փեզեշքիանը X սոցցանցում ։
Հռոմի պապը քննադատել էր Իրանում ԱՄՆ-ի գործողությունները։ Մասնավորապես, նա անընդունելի էր անվանել ԱՄՆ-ի սպառնալիքներն Իրանի ժողովրդին։ Ապրիլի սկզբին Հռոմի պապը ԱՄՆ-ի պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին կոչ էր արել աղոթել զինծառայողների համար, իսկ քարոզի ժամանակ հայտարարել էր, որ իշխելու ցանկությունը չի համապատասխանում Հիսուս Քրիստոսի ուղուն: