Ապրիլ 28, 2024 11:19 Asia/Tehran
  • Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու Հայաստանի քայլերը

Ըստ տեղեկությունների՝ Հայաստանի կառավարությունը նախնական քայլեր է ձեռնարկում Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Թավրիզ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու ուղղությամբ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը «X» սոցիալական ցանցում գրել է. «Իրանական կողմի հետ զրույցից հետո այսօր Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հաստատել է Թավրիզում հյուպատոսություն բացելու որոշումը։ Նախնական քայլերը շարունակվում են»։

Նշենք, որ 2022 թվականի հոկտեմբերից Հայաստանի Կապան քաղաքում սկսել է աշխատել Իրանի գլխավոր հյուպատոսությունը, և Իրանի Թավրիզ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացմամբ՝ փոխադարձ գործողություն է իրականացվելու Հայաստանի կառավարության կողմից։