Քանանի․ Իր կեղծ պատմության ընթացքում, Սիոնիստական ռեժիմն այսօր հայտնվել է ամենամեկուսացած վիճակում
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ իր կեղծ պատմության ընթացքում, Սիոնիստական ռեժիմն այսօր հայտնվել է ամենամեկուսացած վիճակում։
X-ում արած գրառման մեջ Քանանին նշել է․ «Ամերիկացիները գաղտնի ու բացահայտ կերպով աջակցում են Սիոնիստական ռեժիմին՝ Գազայում հանցավոր գործողությունների իրականացման հարցում։ Եվ դա տեղի է ունենում մի իրավիճակում, երբ այսօր համաշխարհային կոնսենսուս է ձևավորվել Պաղեստինի ժողովրդին աջակցության, ինչպես նրանց բռնի տեղահանումը, մանկասպանությունն ու ցեղասպանությունը դատապարտելու հարցում»։
Նշելով, որ ամերիկացի պաշտոնյաները կուրորեն աջակցում են ռեժիմին, անգամ մեկուսանալով սեփական քաղաքացիներից, Քանանին հավելել է «ՄԱԿ-ում Պաղեստինի լիիրավ անդամակցության օգտին քվեարկությունն ապացուցեց, որ ռեժիմն ու ԱՄՆ-ն միջազգային ասպարեզում մեկուսացել են»։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Պաղեստինի լիիրավ անդամակցությանը սատարող բանաձևի նախագիծը, որը հաստատվել է 143 կողմ, 9 դեմ եւ 25 ձեռնպահ ձայներով, Պաղեստինին ավելի շատ իրավունքներ և արտոնություններ կտա ՄԱԿ-ում։