ԱՄՆ–ն պետք է պահպանի Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները. Ռուբիո
https://parstoday.ir/hy/news/world-i246202-ԱՄՆ_ն_պետք_է_պահպանի_Ռուսաստանի_հետ_երկկողմ_հարաբերությունները._Ռուբիո
ԱՄՆ-ն պետք է պահպանի երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ՝ հաշվի առնելով ՌԴ միջուկային զինանոցը։
(last modified 2026-06-04T07:34:51+00:00 )
Հունիս 04, 2026 10:37 Asia/Tehran
  • ԱՄՆ–ն պետք է պահպանի Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները. Ռուբիո

ԱՄՆ-ն պետք է պահպանի երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ՝ հաշվի առնելով ՌԴ միջուկային զինանոցը։

Առնվազն մենք պետք է հարաբերություններ և բանակցություններ ունենանք Ռուսաստանի հետ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում ընթացող լսումների ժամանակ։

Ռուբիոյի խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է պահպանել՝ հաշվի առնելով նրա եթե ոչ ամենամեծ, ապա մեծությամբ երկրորդ միջուկային զինանոցն աշխարհում։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են՝ չնայած Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացում առկա դադարին։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։