Արաղչի.Թշնամու ցանկացած գործողություն կստանա անհապաղ և վճռական պատասխան
https://parstoday.ir/hy/news/iran-i246200-Արաղչի.Թշնամու_ցանկացած_գործողություն_կստանա_անհապաղ_և_վճռական_պատասխան
Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Իրանի զինված ուժերի հարձակումներն իրրականացվում են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակում»։
(last modified 2026-06-04T07:45:58+00:00 )
Հունիս 04, 2026 10:14 Asia/Tehran
  • Արաղչի.Թշնամու ցանկացած  գործողություն կստանա անհապաղ և վճռական պատասխան

Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Իրանի զինված ուժերի հարձակումներն իրրականացվում են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակում»։

Հղում անելով Mehr News գործակալությանը՝ Pars Today-ը հաղորդում է,  Աբբաս Արաղչին X-ում գրել է. «Մեր զինված ուժերն ինքնապաշտպանության օրինական իրավունքի շրջանակում հարձակումներ են իրականացնում այն վայրերի վրա, որտեղից Միացյալ Նահանգները հարձակվում է քաղաքացիական նավերի վրա և խախտում հրադադարը»։

Նա հավելել է. Ցանկացած թշնամական գործողություն կստանա անհապաղ և վճռական պատասխան։ Այն, ինչին չկարողացան հասնել պատժամիջոցներով և պատերազմով, չեն հասնի ավելի լայնածավալ պատերազմով»։

ԱԳ նախարարը գրել է. «Մարկո Ռուբիոն Կոնգրեսի լսումների ժամանակ խոստովանել է, որ Իրանի դեմ պատերազմում որոշ  երկրներ համագործակցում են Միացյալ Նահանգների հետ։ Ես կարծում եմ, որ տարածաշրջանում մեր դաշնակիցները ակտիվ համագործակցել են։ Նրանցից մի քանիսը, այդ թվում՝ Միացյալ Արաբական Էմիրությունները, շատ ակտիվ և լուրջ են եղել իրենց մոտեցման մեջ։ Քուվեյթը նույնպես շատ լավ է հանդես եկել»։