Ադրբեջանն ու Եվրամիությունը վերսկսում են ռազմավարական գործընկերության շուրջ բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/world-i246220-Ադրբեջանն_ու_Եվրամիությունը_վերսկսում_են_ռազմավարական_գործընկերության_շուրջ_բանակցությունները
Ադրբեջանն ու Եվրոպական միությունը համաձայնեցրել են «Գործընկերության առաջնահերթությունների» տեքստը և վերսկսել ռազմավարական փոխգործակցության շուրջ բանակցությունները, հայտնել է երկրում Եվրամիության ներկայացուցչությունը, հաղորդում է Интерфакс-ը։
(last modified 2026-06-04T09:15:56+00:00 )
Հունիս 04, 2026 12:39 Asia/Tehran
  • Ադրբեջանն ու Եվրամիությունը վերսկսում են ռազմավարական գործընկերության շուրջ բանակցությունները

Ադրբեջանն ու Եվրոպական միությունը համաձայնեցրել են «Գործընկերության առաջնահերթությունների» տեքստը և վերսկսել ռազմավարական փոխգործակցության շուրջ բանակցությունները, հայտնել է երկրում Եվրամիության ներկայացուցչությունը, հաղորդում է Интерфакс-ը։

«Բաքվում տեղի են ունեցել արդյունավետ բանակցություններ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև՝ նվիրված գործընկերության 30-ամյակին։ Բանակցողները նախնական համաձայնեցրել են Գործընկերության առաջնահերթությունների տեքստը և պաշտոնապես վերսկսել բանակցությունները նոր երկկողմ համաձայնագրի՝  (ռազմավարական գործընկերության մասին) շուրջ,- հայտնել է դիվանագիտական առաքելությունը։ - Մեր կենտրոնացումը երկխոսության ուժեղացումն է, կապերի և տնտեսական համագործակցության զարգացումը»։

2016 թվականի նոյեմբերի 14-ին ԵՄ Խորհուրդը հաստատել էր Եվրահանձնաժողովին և Եվրոպական միության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարին մանդատի տրամադրումը՝ Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու համար։ Փաստաթուղթը պետք է փոխարինի 1996 թվականի գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրին։ Նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել էին 2017 թվականի փետրվարի 7-ին։

Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը ներառում է չորս բլոկ։ Այժմ բաց են մնում որոշ հարցեր առևտրատնտեսական մասով։ Բաքուն ավելի վաղ հայտարարել էր, որ համաձայնագրի տեքստը համաձայնեցված է 90%-ով։ Տվյալ փաստաթղթի շուրջ կողմերի միջև բանակցություններ չէին վարվում վերջին մի քանի տարիների ընթացքում։