Ապրիլ 29, 2024 16:38 Asia/Tehran
  • Հայաստանի ԱԺ-ի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ. Ադրբեջանը հրաժարվել է Զանգեզուրի միջանցքից Իրանի ճնշման պատճառով

Թեհրան այցելած Հայաստանի ԱԺ-ի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Աննա Գրիգորյանն ասել է․- Իրանի գործադրած ճնշումների պատճառով Ադրբեջանը ստիպված է եղել հրաժարվել Զանգեզուրի միջանցքից։

Tasnim լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Աննա Գրիգորյանն ասել է․- Մոսկվայի պայմանագրում կետ կար Լաչինի միջանցքի մասին, բայց Զանգեզուրի միջանցքի մասին խոսք չկար։ Ալիևը հետագային ավելացրեց Զանգեզուրի միջանցքի հարցը և ինքն էլ խոստովանեց, որ այդ միջանցքը չկա նոյեմբերի 9-ի պայմանագրում, և իրեն հաջողվեց Զանգեզուրի միջանցքը դնել Լաչինի միջանցքի դիմաց։ Սակայն Իրանի ճնշման ու ազդեցության պատճառով Ադրբեջանը հրաժարվեց Զանգեզուրի միջանցքից։

Հայաստանի ԱԺ-ի պատգամավորն ասել է․- ԱԺ-ի դռնբաց նիստում, լրագրողների ներկայությամբ, որտեղ ներկա էր նաև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ամբիոնի հետևից այս հարցը տվեցի. Արդյոք դուք Իրանի հետ այնպիսի համաձայնագիր եք ցանկանում կնքել, որը հնարավորություն կտա Իրանին Հայաստանի դեմ հարձակում լինելու դեպքում, ռազմական ներկայություն ունենալ։ Պարոն Միրզոյանի պատասխանը եղել է այն, որ «Իրանի հետ մեր հարաբերությունները շատ լավն են ու զարգացող», և ոչինչ չնշեց այս հարցի վերաբերյալ։

Հայաստանի և Իրանի միջև ռազմական համագործակցության փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունը

ԻՌՆԱ-ին տված ասուլիսում, նշելով, որ Իրանի ու Հայաստանի միջև ոչ մի ռազմական փաստաթուղթ չկա, Գրիգորյանն ասել է․- Ընդհանուր սպառնալիքներին դիմակայելու համար ավելի լավ է երկու երկրների միջև ռազմական փաստաթուղթ ստորագրվի։
 

Հայաստանի ԱԺ-ի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամն ասել է․- Ցավոք, վերջին ամիսներին ՀՀ կառավարությունը մի շարք հատուկ լիազորություններ է տվել միջազգային դիտորդներին, որի դեմ մենք շատ բողոքեցինք խորհրդարանում, սակայն կառավարությունը մյուս հարցերի նման չընդունեց մեր բողոքը։

Հայաստանում անընդունելի է այլ երկրների միջամտությունը

Աննա Գրիգորյանն ասել է․- Հայաստանի ժողովուրդն այսօր դժգոհ է այս վիճակից և ամեն դեպքում, պետք է ազգային իդեալներով ազգային իշխանություն ստեղծել, և բնականաբար, օտար երկրների միջամտությունը Հայաստանում ընդունելի չէ։

Գրիգորյանը նշել է, որ անցած 3 տարիների ընթացքում, հատկապես 2020 թվականի պատերազմից հետո, Հայաստանի ներկայիս իշխանությունը միշտ թույլ դիրքերից է հանդես եկել Ադրբեջանի պահանջներին դիմակայելու հարցում, և ինչ պահանջել է Ադրբեջանը, նրան տրվել է և այս չորս գյուղերի հանձնումը ևս այդ ուղղությամբ է բացատրվում։