Վիետնամի հանրային անվտանգության նախարարը բարձր է գնահատել Իրանի առաջընթացը
Վիետնամի հանրային անվտանգության նախարարը բարձր է գնահատել Իրանի առաջընթացը պաշտպանական, ռազմական, գիտական և արդյունաբերական ոլորտներում, ինչպես նաև դիմադրությունն ու կայունությունը պատժամիջոցների դեմ:
Երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման շրջանակում, ԻԻՀ ոստիկանության ուժերի գլխավոր հրամանատար Ահմադռեզա Ռադան և Վիետնամի հասարակական անվտանգության նախարար գեներալ Թուլամը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ ոստիկանական ոլորտում համապարփակ համագործակցության վերաբերյալ։
Արարողության ժամանակ գեներալ Թուլամը կարևորել է երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացումը, հատկապես ոստիկանական ոլորտում։ Նա նշել է, որ Իրանի ու Վիետնամի միջև առկա բարեկամական ու հարգալից հարաբերությունները կարող են նպաստել դրան։
Հուշագիրը կարևոր դրույթներ է պարունակում իրավապահ մարմինների միջև համագործակցության խորացման և ամրապնդման վերաբերյալ, ներառյալ՝ տեղեկատվության և փորձի փոխանակումը կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, կիբերհանցագործության, թմրամիջոցների արտադրության և թրաֆիքինգի, մարդկանց թրաֆիքինգի, փողերի լվացման, զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության, կեղծիքների և անօրինական ներգաղթի դեմ պայքարի ոլորտներում։
Գեներալ Ռադանի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը, գեներալ Թուլամի պաշտոնական հրավերով, մեկնել է Վիետնամ՝ ոստիկանական ոլորտում երկու երկրների համագործակցությունն ընդլայնելու նպատակով։
Այցի շրջանակում գեներալ Ռադանը կհանդիպի Վիետնամի վարչապետ Ֆամ Մին Չինի հետ։ Այս այցը և դրա շրջանակներում իրականացվող հանդիպումները կարևոր քայլ կլինեն երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և իրավապահ և անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման համար։