Իրանի արձագանքը՝ բանակցելու վերաբեյալ «Մեծ յոթնյակի» առաջարկին
(last modified Tue, 01 Jul 2025 13:20:40 GMT )
Հուլիս 01, 2025 16:50 Asia/Tehran
  • Իրանի արձագանքը՝ բանակցելու վերաբեյալ «Մեծ յոթնյակի» առաջարկին

Պատասխանելով միջուկային բանակցությունները վերսկսելու «Մեծ յոթնյակի» երկրների առաջարկին՝ Իրանը, պնդելով իր պայմանների վրա, հրաժարվել է մոտ ապագայում վերսկսել բանակցությունները։

Հունիսի 25-ին Հաագայում կայացած հանդիպման ժամանակ, «Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարներն Իրանին կոչ էին արել վերսկսել բանակցությունները և կնքել միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ և երկարատև համաձայնագիր։

«Մեծ յոթնյակի» հայտարարությունը և Իրանի դիրքորոշումը
Կանադայի կառավարության կայքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարները և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարել են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չպետք է միջուկային զենք ձեռք բերի։ Նրանք կոչ են արել Իրանին զերծ մնալ ուրանի հարստացումից և անհապաղ վերսկսել համագործակցությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ։ 
Հարկ է նշել, որ Իրանը բազմիցս հերքել է միջուկային զենք մշակելու մասին իր դեմ ուղղված մեղադրանքները։ Հայտարարության ուշագրավ կետերից մեկը G7-ի լռությունն էր ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի խաղաղ օբյեկտների վրա հարձակումների վերաբերյալ։

Արաղչի. Դեռևս բանակցությունների ժամանակը չէ 
CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, արձագանքելով  բանակցությունների շուտափույթ վերսկսման մասին Դոնալդ Թրամփի պնդմանը՝ Իրանի ԱԳ  նախարար Աբբաս Արաքչին ասել է. «Բանակցություններն առաջիկայում չեն վերսկսվի»։
Նա հավելել է, որ բանակցություններին վերադառնալու որոշում չի կայացվի, քանի դեռ երաշխիք չկա, որ Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները չեն կրկնվի։ Արաղչին հավելել է, որ ուրանի հարստացման Իրանի  տեխնոլոգիան «չի ոչնչացվել ռմբակոծության միջոցով», և որ այդ գիտելիքը դարձել է ազգային խորհրդանիշ։

Իրանի պայմանները՝ բանակցությունների համար 
Իրանի պաշտոնյաները կարծում են, որ Միացյալ Նահանգները բանակցություններն օգտագործել է ճնշումը մեծացնելու համար և նույնիսկ խստացրել է պատժամիջոցներն ու ռազմական միջոցառումները անուղղակի բանակցությունների ընթացքում։
Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ Իրանը բանակցությունների վերսկսման հարցը կքննարկի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն փոխի իր վարքագիծը, չեղարկի պատժամիջոցները  և հստակ երաշխիքներ տրամադրի, որ հարձակումները չեն կրկնվի։