Հարավային Կովկասը պետք է առավելագույնս ազատ լինի աշխարհաքաղաքական մրցակցությունից. Ալիև
https://parstoday.ir/hy/news/world-i247660-Հարավային_Կովկասը_պետք_է_առավելագույնս_ազատ_լինի_աշխարհաքաղաքական_մրցակցությունից._Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ անհրաժեշտ է դադարել դիտարկել Հարավային Կովկասը որպես աշխարհաքաղաքական դիմակայության դաշտ։
(last modified 2026-07-13T11:09:47+00:00 )
Հուլիս 13, 2026 14:29 Asia/Tehran
  • Հարավային Կովկասը պետք է առավելագույնս ազատ լինի աշխարհաքաղաքական մրցակցությունից. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ անհրաժեշտ է դադարել դիտարկել Հարավային Կովկասը որպես աշխարհաքաղաքական դիմակայության դաշտ։

Նա նշել է, որ Ադրբեջանը կարողացել է հասնել դրան. երկիրը թույլ չի տվել իրեն ներքաշել աշխարհաքաղաքական ինտրիգների մեջ և որևէ արտաքին խաղացողի հնարավորություն չի տվել օգտագործել իրեն որևէ մեկի դեմ: Ալիևի խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղությամբ և համագործակցությամբ իսկապես հետաքրքրված բոլոր կողմերը պետք է հարաբերություններ կառուցեն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ:

«Իրավիճակը կփոխվի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտից, Զանգեզուրի միջանցքով (Երևանը կտրականապես մերժում է նման միջանցքը) կամ այլ երթուղիներով ուղիղ տրանսպորտային հաղորդակցության վերականգնումից, ինչպես նաև եռակողմ տարածաշրջանային ձևաչափի ստեղծման քաղաքական պատրաստակամության ձեռքբերումից հետո», – ասել է նա։

Ալիևը նշել է «յուրաքանչյուր երկրի՝ տնտեսական, քաղաքական, ռազմական, ժողովրդագրական և ցանկացած այլ ներուժը սթափ գնահատելու կարևորությունը»։

«Միայն այդ դեպքում շեշտադրումները ճիշտ կարվեն, և հերթական հիասթափությունը չի լինի այն պատճառով, որ կրկին «խաղադրույք են կատարել սխալ բանի վրա»։

Ամենակարևորն այն է, որ տարածաշրջանի հետ համագործակցելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր ոք, նախևառաջ, ելնի նրանից, որ Հարավային Կովկասը պետք է լինի խաղաղության, փոխգործակցության տարածաշրջան և առավելագույն ազատ աշխարհաքաղաքական մրցակցությունից։ Այնքան, որքան կարող է ընդհանրապես ազատ լինել ցանկացած տարածաշրջան նման գործընթացներից», – հավելել է Ալիևը։

Նա նշել է, որ Հարավային Կովկասը վերջին տարիներին կտրուկ փոխվել է. «Մեծածավալ բարեփոխումների համար խթան է հանդիսացել Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որը փոխեց տարածաշրջանի բազմաթիվ` կայացած համարվող և գրեթե անփոփոխ իրողություններ»։

Ալիևը նշել է, որ տարածաշրջանում նոր ուժային կենտրոններ են ի հայտ եկել, որոնք հաճախ հակառակ ձգտումներ ունեն։ Նա կարծում է, որ «ցանկացած արտաքին խաղացողի համար Հարավային Կովկասում գործելը շատ բարդ խնդիր է»։ «Տարածաշրջանը համախմբված և ինտեգրված չէ ո՛չ քաղաքականապես, ո՛չ տնտեսապես, ո՛չ էլ տրանսպորտային առումով։ Մենք այդ գործընթացների միայն սկզբնական փուլում ենք», – ասել է նա։

Ադրբեջանի ղեկավարը կարծում է, որ «3+3» համագործակցության ձևաչափը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և Իրան, Ռուսաստան Թուրքիա) պետք է զբաղվի ամբողջ տարածաշրջանի խնդիրներով։

«Կարծում եմ, որ այսօրվա փուլում կարևոր է, որ այն լինի լիարժեք վեցակողմ կամ հնգակողմ համագործակցություն՝ մենք գիտենք, որ Վրաստանը չի միացել  այս ձևաչափին ՝ շատ հստակ օրակարգով։  Որպեսզի այն չլինի հերթական Մինսկի խումբը  ԵԱՀԿ , որը որպես հովանոց զբաղվի Ադրբեջանի  և Հայաստանի  հարցերով։ Ո՛չ, մենք պետք է զբաղվենք ամբողջ տարածաշրջանի՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի խնդիրներով», – ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ Բաքուն այժմ այս հայեցակարգը հիմք է համարում։ Եթե նույնպիսի ըմբռնում լինի նաև մյուս մայրաքաղաքներում, նա կարծում է, որ հնգակողմ հանդիպումը, առնվազն արտգործնախարարների մակարդակով, պահանջված կլինի։