Սիմոնյանը Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ քննարկել է երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i225878
Պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 19-ին այցելել է Վիետնամի Ազգային ժողով և հանդիպել Վիետնամի ԱԺ նախագահ Չան Թան Մանի հետ:
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Նոյեմբեր 19, 2024 20:20 Asia/Tehran
  • Սիմոնյանը Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ քննարկել է երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր

Պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 19-ին այցելել է Վիետնամի Ազգային ժողով և հանդիպել Վիետնամի ԱԺ նախագահ Չան Թան Մանի հետ:

Զրուցակիցները բազմակողմանի անդրադարձ են կատարել հայ-վիետնամական միջխորհրդարանական հարաբերություններին եւ դրանց նոր տեմպ հաղորդելու գործնական քայլեր քննարկել:

Բացի միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցերից` քննարկումների առանցքում են եղել միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությանը, ինչպես նաեւ տնտեսական, կրթական ու մշակութային փոխգործակցությանը վերաբերող հարցերը:

ՀՀ ԱԺ նախագահը վիետնամցի իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու փոխադարձ պաշտոնական այցով հրավիրել Հայաստան:

Ալեն Սիմոնյանը շրջել է նաեւ Վիետնամի Ազգային ժողովի տարածքում եւ գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրանցամատյանում:

tert.am