Արևմուտքի հանցագործությունների վերանայումը․ Կամբոջայում ԱՄՆ-ի հանցագործությունները
https://parstoday.ir/hy/news/world-i238330-Արևմուտքի_հանցագործությունների_վերանայումը_Կամբոջայում_ԱՄՆ_ի_հանցագործությունները
Վիետնամի պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգները բազմաթիվ հանցագործություններ է կատարել Կամբոջայում։
(last modified 2025-10-22T11:47:48+00:00 )
Հոկտեմբեր 22, 2025 15:17 Asia/Tehran
  • Արևմուտքի հանցագործությունների վերանայումը․ Կամբոջայում ԱՄՆ-ի հանցագործությունները

Վիետնամի պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգները բազմաթիվ հանցագործություններ է կատարել Կամբոջայում։

Pars Today-ի փոխանցմամբ՝ 1960-ականներին տեղի ունեցած Վիետնամի պատերազմը 20-րդ դարի ամենաարյունալի հակամարտություններից է։ Պատերազմի սկզբում, Վիետնամի հարևան Կամբոջան հայտարարեց չեզոքության մասին։ Սակայն երկրի աշխարհագրական դիրքի և Վիետկոնգի ուժերի կողմից Կամբոջայի սահմանները որպես ապաստան օգտագործելու հետևանքով, ԱՄՆ-ն այդ երկիրը համարեց ռազմական թիրախ։ 1965 թվականին Միացյալ Նահանգները սկսեց իր ցամաքային և օդային հարձակումները Կամբոջայի հողի՝ Վիետկոնգի հետ բախվելու պատրվակով։ Սկզբում  հարձակումները սահմանափակ էին, բայց ավելի ինտենսիվացան, երբ 1969 թվականին Ռիչարդ Նիքսոնը ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը։ Նիքսոնը իր ազգային անվտանգության խորհրդական Հենրի Քիսինջերին հրամայեց Կամբոջայում իրականացնել զանգվածային ռմբակոծության արշավ։ «Մենյու» կոդային անվանումով գործողությունը ներառում էր գաղտնի և անողոք ռմբակոծություններ, որոնք սահմանափակումներ չունեին ուժի կամ բյուջեի տեսակետից։

Կոտորած և հումանիտար հետևանքներ

 ԱՄՆ-ի կողմից Կամբոջայում իրականացված պատերազմը, որը ուղեկցվում էր սարսափելի հանցագործություններով, ոչ միայն հանգեցրեց հազարավոր խաղաղ բնակիչների մահվան և երկրի ենթակառուցվածքների ոչնչացման, ինչը մարդու իրավունքների ակնհայտ խախտում էր, այլև հող նախապատրաստեց Կարմիր քմերների ռեժիմի վերելքի և հետագա ցեղասպանության համար: ԱՄՆ-ի օդային հարվածների ժամանակ Կամբոջայի վրա նետվեց ավելի քան 540 հազար  տոննա ռումբ: Ռմբակոծությունների այս ծավալը համարժեք էր Երկրորդ համաշխարհային պատերազմում ԱՄՆ-ի կողմից օգտագործված ընդհանուր ռումբերի կրկնակի քանակին: Հազարավոր գյուղեր ավերվեցին, տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ զոհվեցին,  միլիոնավոր մարդիկ տեղահանվեցին: Ռմբակոծությունները թիրախավորեցին ոչ միայն սահմանամերձ շրջանները, այլև Կամբոջայի խորքերը: Դպրոցները, հիվանդանոցները, տաճարները և շուկաները անխտիր ռմբակոծվեցին: Զոհերի մեծ մասը երեխաներ էին, որոնք մահացել էին քնի մեջ կամ խաղալիս: Այդ ժամանակ արևմտյան շատ լրատվամիջոցներ հրաժարվեցին լուսաբանել այս հանցագործությունները: Կամբոջայի ռմբակոծությունը տարիներ շարունակ գաղտնիք մնաց, և միայն 1970-ականներին Պենտագոնի փաստաթղթերի հրապարակումից հետո պարզ դարձան դրա իրական չափերը: Չնայած համաշխարհային բողոքներին, ամերիկացի պաշտոնյաները երբեք չեն հետապնդվել այս հանցագործությունների համար:

Ահա այդ հանցագործություններից մի քանիսը.

« ․1 Մենյու» գործողություն

«Մենյու» գործողության ըթնացքում, 1969-ից 1973 թվականներին ԱՄՆ-ն Կամբոջայի վրա նետեց ավելի քան 540 հազար տոննա ռումբ: Այս ռմբակոծությունները ներառում էին Կամբոջայի արևելյան շրջանները, որտեղ, ենթադրաբար, թաքնվում էին Վետկոնգի ուժերը: Այս հարձակումների թիրախը դարձան անպաշտպան գյուղերը, դպրոցները, տաճարները և շուկաները՝ սպանելով հազարավոր խաղաղ բնակիչների:

2․Նիկ Լուոնգ գյուղի ավերումը

1973 թվականին ամերիկյան B-52 ռմբակոծիչը սխալմամբ ռմբակոծեց Նեակ Լուոնգ փոքրիկ քաղաքը։ Այս հարձակման ժամանակ զոհվեց ավելի քան 130 մարդ, իսկ հարյուրավորները վիրավորվեցին։ Այս միջադեպը հայտնի է որպես Կամբոջայում ԱՄՆ ռազմական ամենաաղետալի սխալներից մեկը։

3․Միլիոնավոր կամբոջացիների տեղահանում

ԱՄՆ-ի անդադար ռմբակոծությունների հետևանքով  ավելի քան երկու միլիոն կամբոջացիներ  լքեցին իրենց տները և ապաստան փնտրեցին այլ վայրերում: Այս զանգվածային տեղահանությունը կաթվածահար արեց Կամբոջայի սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքները և ստեղծեց մարդասիրական ճգնաժամ:

ԱՄՆ-ի դերը Կամբոջայի քաղաքական անկայունության մեջ

ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով առաջացած անկայունությունը հանգեցրեց   Կամբոջայի կառավարության փլուզմանը, ստեղծելով իշխանության վակուում և Պոլ Պոտի գլխավորությամբ Կարմիր քմերների ռեժիմի վերելքին, որը հետագայում իրականացրեց պատմության մեջ ամենամեծ ցեղասպանություններից մեկը: Այս խումբը կոտորեց ավելի քան երկու միլիոն կամբոջացու: Շատ վերլուծաբաններ կարծում են, որ Կամբոջայում ԱՄՆ-ի հանցագործությունները  հիմք հանդիսացան Կարմիր քմերների իշխանության գալու և միլիոնավոր կամբոջացիների կոտորելու համար:

Եզրակացություն

Կամբոջայում ԱՄՆ-ի հանցագործությունները 20-րդ դարում ռազմական ագրեսիայի և մարդու իրավունքների խախտումների հստակ օրինակ են: Այս գործողությունները ոչ միայն խլեցին հազարավոր անմեղ մարդկանց կյանքեր, այլև տասնամյակներ շարունակ ազդեցին Կամբոջայի քաղաքական և սոցիալական ապագայի վրա: Այս հանցագործությունների առջև համաշխարհային լռությունը ցույց է տալիս արդարադատության և հաշվետվողականության միջազգային համակարգերի վերանայման անհրաժեշտությունը: