Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար. Մենք լավ բանակցություններ ենք վարել Հայաստանի հետ Արաքս գետի աղտոտվածությունը վերացնելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i217972-Իրանի_շրջակա_միջավայրի_պահպանության_կազմակերպության_ղեկավար._Մենք_լավ_բանակցություններ_ենք_վարել_Հայաստանի_հետ_Արաքս_գետի_աղտոտվածությունը_վերացնելու_համար
Իրանի Իսլամական Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավարը Արաքս գետի աղտոտվածության մոնիտորինգի մասին ասել է. «Մենք գետն ամբողջությամբ մոնիտորինգ ենք անում, և աղտոտվածության մասին արծարծվող  լուրերը ամենևին չեն համապատասխանում իրականությանը։ Իհարկե, այն ունի աղտոտվածություն, բայց դրանք չունեն այնպիսի վնասներ, որոնք նշվում են»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2024 14:15 Asia/Tehran
  • Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար. Մենք լավ բանակցություններ ենք վարել Հայաստանի հետ Արաքս գետի աղտոտվածությունը վերացնելու համար

Իրանի Իսլամական Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավարը Արաքս գետի աղտոտվածության մոնիտորինգի մասին ասել է. «Մենք գետն ամբողջությամբ մոնիտորինգ ենք անում, և աղտոտվածության մասին արծարծվող  լուրերը ամենևին չեն համապատասխանում իրականությանը։ Իհարկե, այն ունի աղտոտվածություն, բայց դրանք չունեն այնպիսի վնասներ, որոնք նշվում են»։

Արաքս գետի աղտոտվածության վերաբերյալ քննարկվող խնդիրների մասին Ալի Սալաջեղեհը հավելեց. «Արաքս գետի հետ կապված Հայաստանում շատ լավ հանդիպում տեղի ունեցավ, և մենք հետամուտ ենք Արաքս գետի աղտոտվածության վերացմանը»:

Սալաջեղեհը պահանջել է Հայաստանից ավելի շատ համագործակցել այս հարցում՝ ասելով․ «Մենք հետամուտ ենք հարցերին արտաքին գործերի նախարարության միջոցով և Աստծո կամոք մենք կլուծենք խնդիրները»։