Մայիս 04, 2024 19:44 Asia/Tehran
  • ՊՆ-ն հերքում է տարածվող լուրերը, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի տարածած տեղեկատվությունը, թե Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Հայաստանի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊՆ-ն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

«Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Շրջանառվող տեղեկությունները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը:

Պաշտպանության նախարարությունը հանրությանը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին»,- ասված է հաղորդագրության մեջ: