Մայիս 17, 2024 12:11 Asia/Tehran
  • Կայացել է Իրանի սուննի դասախոսների և մտավորականների մեծարման արարողությունը

Սուննի կրոնական գիտական դպրոցների պլանավորման խորհրդի աջակցությամբ, կայացել է Իրանի սուննի դասախոսների և մտավորականների մեծարման արարողությունը։

Բացման ելույթով հանդես է եկել նշանավոր ուսուցիչ մոլլա Մահմուդ Մոդարեսն ով ասել է․

«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեղի են ունենում գեղեցիկ միջոցառումներ և այս երկրի ժողովուրդը չի մոռացել Հազրաթ Մասումեի և Իմամ Ռեզայի ծնունդը և սրբավայրերի նկատմամբ հարգանքը։

Ուրախ ենք, որ սուննի կրոնական գիտական դպրոցների պլանավորման խորհրդի աջակցությամբ իրականացվում են նման գեղեցիկ միջոցառումներ։ Քանի դեռ մենք կարևորում ենք կրթությունը և պահպանում անցյալի արժեքները, թշնամու սադրանքները կձախողվեն»։

Միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել նաև ԲՈՒՀ-երում ԻԻՀ առաջնորդին ներկայացնող կազմակերպության ղեկավար հոջաթոլէսլամ Մուստաֆա Ռոստամին։

Նա նշել է․

«Արարչագործության մասին այաներում ասվում է, որ առաջին բանը, որ Աստված տալիս է Ադամին նրա ստեղծումից հետո, գիտելիքն է:

Գիտելիքի և պաշտամունքի շրջանակում մարգարեն ընտրեց գիտելիքի շրջանակը։ Որոշ  ավանդապատումներում նշվում է, որ գիտնականը գերազանցում է նվիրյալին, քանի որ նվիրյալը ձգտում է փրկել իրեն, իսկ գիտնականը ձգտում է փրկել Աստծո ծառաներին ճնշումից»։

Ռոստամին հայտարարել է, որ գիտնականները մարգարեների իրավահաջորդներն են, և դա նրանց մեծ նվիրվածության ու հանձնառության վկայությունն է։

Նա նշել է․

«Իսլամական հեղափոխության հպարտության առիթներից մեկը գիտության զարգացումն է։ Մենք հիշում ենք, թե ինչպիսին էր նախահեղափոխական  շրջանում գիտության վիճակը։ Իրավիճակն այնպիսին էր, որ ներգրավվում էին օտար դասապոսներ»։

Սիստան և Բալուչեստան նահանգի Խաթամ-ուլ-Անբիա մասնագիտացված կենտրոնի ղեկավար Մոլավի Նարոնին իր ելույթում նշել է․

«Պետք է կազմակերպել հետազոտողներին և ուսանողներին խրախուսող ավելի շատ ծրագրեր, անցկացնել գիտահետազոտական սեմինարներ և գիտաժողովներ՝ մասնագիտաական կարծիքների և տեղեկատվության փոխանակման հնարավորություններ ստեղծելու համար»։

Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության սուննի խորհրդական,  Աբդ ալ-Իսլամ Էմամին իր ելույթում նշել է․

«Վերջին 4 տասնամյակում սուննի և շիա հոգևորականները միշտ եղել են միասնության մունետիկները»:

Նա հավելել է․

«Իրանցի սուննի հոգևորականները փայլեցին բացատրական ջիհադի և Պաղեստինի դիմադրության ու ճնշված ժողովրդի պաշտպանության ժամանակ։  Այսօր իսլամական աշխարհի և Պաղեստինի հզոր ժողովրդի դեմ անհավասարակշիռ ու անհավասար պատերազմ է մղվում։ Եվ ինչպես նշել են մեծերը, Պաղեստինը մարդու իրավունքների կեղծ պահանջատերերի խայտառակության վայրն է»։

Սուննի և շիա գիտնականները և մտավորականները ներկա են եղել Իրանի սուննի գիտնականների և գիտնականների մեծարման արարողությանը

Էմամին հավելել է․

«Աշխարհի լուռ հայացքի ներքո սպանվեցին 35 հազար անմեղ մարդիկ, որոնց կեսը կանայք ու երեխաներ էին։ Պաղեստինն այսօր  սպասում է իսլամական աշխարհի գործնական քայլերին, և սուննի հոգևորականները բազմիցս խոսել են դրա անհրաժեշտության մասին»։

Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության սուննի խորհրդականը հայտարարել է.

«Այսօր իսլամ աշխարհը կանգնած է Գազայի և շղարշը բարձրացնելու փորձությունների դիմաց։ Արևմուտքն ինչեր ասես արեց Ուկրաինայի  համար, սակայն Գազայի դեպքում որևէ քայլ չձեռնարկեց։

Իսլամական աշխարհը պետք է արթնանա։ Ափսոս, որ ամերիկացի և եվրոպացի ուսանողներն արթնացան, իսկ Գազայի  հարևան երկրները որևէ քայլի չդիմեցին և միայն զոհերի համար պատանքներ ուղարկեցին։ Շատերը հպարտանում էին, որ ուղղաթիռներով երկնքից սնունդ են գցում Գազայի բնակիչների համար, ինչը իսլամական ումմայի արժանիքներից չէ»:

 

Պիտակ