Մայիս 30, 2024 19:37 Asia/Tehran
  •  Հյուսիսային Եվրոպայում տարածվում է մահացու վիրուս, որն առաջացնում է արնահոսություն եւ նման է էբոլային

Պոտենցիալ մահացու վիրուսը, որը կարող է կենդանիներից փոխանցվել մարդկանց, արդեն տարածվել է Հյուսիսային Եվրոպայում։

Նոր հետազոտության համաձայն՝ ահավոր վիրուսը կարող է կրծողներից փոխանցվել մարդուն եւ առաջ բերել արնահոսություն, էբոլայի հեմոռագիկ տենդ հիշեցնող ախտանշաններ։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Emerging Infectious Diseases ամսագրում։

Շեկ դաշտամկները Շվեդիայում, որոնք հարուցչի փոխանցողներն են, արդեն վարակել են երկու մարդու, ինչի հետեւանքով նրանք հիվանդացել են վիրուսային հեմոռագիկ տենդով։

Դեռեւս 2018թ. Շվեդիայում բժիշկները ախտորոշել էին համաճարակային նեֆրոպատիայի դեպք՝ պայմանավորված վիրուսով, որը փոխանցել են դաշտամկները՝ Պոումալա վիրուսով։

Վերջերս բժիշկները հայտնաբերել են «դաշտամկների տենդի» դեպք այն տեղից մոտ 300 մղոն հեռու (մոտ 483 կիլոմետր- խմբ.), որտեղ այն հայտնաբերվել էր սկզբում, եւ պացիենտը դուրս չէր եկել երկրի սահմաններից վարակվելուց առաջ, իսկ դա նշանակում է, որ հիվանդությունը տարածվել է իրենց հայրենի քաղաքում։

Երկու դեպքերի ախտանշանները ներառել են տենդը, ընդհանուր տկարությունը, արնահոսությունը քթից եւ երիկամների ֆունկցիայի վատացումը։ Երկու պացիենտներն ապաքինվել են, բայց դա Ուպսալայի համալսարանի գիտնականներին դրդել է հետաքննություն անցկացնել։

Գիտնականները թեստավորել են շեկ դաշտամկներին Սկանիա օկրուգում, որտեղ վիրուսը հայտնաբերվել է առաջին անգամ, եւ բացահայտել են, որ 74 առանձնյակներից ինը կրում են հանտավիրուսի գեներ։

Հանտավիրուսները հիմնականում հանդիպում են կրծողների մոտ, ինչպիսին են մկները, առնետները եւ դաշտամկները, եւ սովորաբար մարդկանց մոտ առաջացնում են երկու տեսակի հիվանդություններ՝ հեմոռագիկ տենդ երիկամային համախտանիշով եւ հանտերային թոքային համախտանիշ։ Ամենավատ դեպքում երիկամային համախտանիշով հեմոռագիկ տենդը կարող է հանգեցնել մահացու ելքի։

Բացի այդ, գիտնականները նաեւ պարզել են, որ կրծողներին վարակել են  վիրուսի երկու շտամներ՝ մեկը Շվեդիայից, մյուսը՝ Ֆինլանդիայից կամ ռուսական Կարելիայից։

 

Պիտակ