Յահյա Սարի․ Սաուդյան Արաբիայի դեմ ծովային շրջափակումը մտել է գործնական փուլ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i247930-Յահյա_Սարի_Սաուդյան_Արաբիայի_դեմ_ծովային_շրջափակումը_մտել_է_գործնական_փուլ
Pars Today- Եմենի զինված ուժերը, ի պատասխան Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի շարունակվող շրջափակման, «շրջափակում՝ շրջափակման դիմաց» սկզբունքի հիման վրա արգելել են սաուդցիների համար ծովային երթևեկությունը և ընդգծել, որ այս արգելքը այսուհետ մտել է գործնական փուլ։
(last modified 2026-07-21T06:12:40+00:00 )
Հուլիս 21, 2026 09:40 Asia/Tehran
  • Յահյա Սարի․ Սաուդյան Արաբիայի դեմ ծովային շրջափակումը մտել է գործնական փուլ

Pars Today- Եմենի զինված ուժերը, ի պատասխան Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի շարունակվող շրջափակման, «շրջափակում՝ շրջափակման դիմաց» սկզբունքի հիման վրա արգելել են սաուդցիների համար ծովային երթևեկությունը և ընդգծել, որ այս արգելքը այսուհետ մտել է գործնական փուլ։

Pars Today-ը հղում անելով «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը հաղորդել է, Եմենի զինված ուժերի խոսնակ բրիգադային գեներալ Յահյա Սարին հայտարարությամբ նշել է, որ Սաուդյան Արաբիան արդեն շուրջ 12 տարի ցամաքային, ծովային և օդային շրջափակման է ենթարկել Եմենը՝ թիրախավորելով երկրի նավահանգիստներն ու օդանավակայանները, թալանելով բնական պաշարները և խորացնելով ճնշումները և այդպիսով մեծացրել Եմենի ժողովրդի տառապանքները։

Հայտարարության մեջ նշվում է․ «Եմենի շրջափակումը չունի որևէ իրավական, մարդկային կամ օրինական հիմք, և այս երկրի ժողովուրդն իրավունք ունի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով արձագանքելու այդ գործողություններին և Սաուդյան Արաբիայի հարձակումներին, այդ թվում՝ Սանաայի միջազգային օդանավակայանի վրա իրականացված հարվածին»։

Եմենի զինված ուժերի խոսնակը, անդրադառնալով «նախազգուշացում և մոբիլիզացիա» խորագրով ժողովրդական զանգվածային երթերին, հայտարարել է, որ այս հայտարարության հրապարակման պահից Սաուդյան Արաբիայի դեմ ծովային շրջափակումը՝ «շրջափակում՝ շրջափակման դիմաց» սկզբունքի համաձայն, մտնում է գործնական փուլ։

Յահյա Սարին, հայտարարելով բոլոր տարբերակների համար լիակատար պատրաստվածությունը, զգուշացրել է, որ Սաուդյան Արաբիայի ցանկացած գործողություն կամ լարվածության սրում կարժանանա կոշտ և համակողմանի պատասխանի։