Երևան-Բաքու միակողմանի առևտուր․ Ռուստասնից Հայաստանի կախվածությունը պահպանվում է
Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունները շարունակում են մնալ անհավասարակշիռ։
2026 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ Երևանը Բաքվից ներմուծել է շուրջ 6.4 միլիոն դոլարի նավթամթերք, սակայն գրեթե ոչինչ չի արտահանել Ադրբեջան։ Սա այն դեպքում, երբ վերջին ամիսներին հայ պաշտոնյաները հայտարարել էին Ադրբեջան արտահանման մեկնարկի և երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման մասին։
Հղում անելով Tasnim գործակալությանը, Pars Today-ը հաղորդում է, որ ըստ այս տվյալների` ռազմավարական նշանակության ապրանքների ոլորտում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից շարունակում է պահպանվել։ Թեև Ռուսաստանից վառելիքի ներմուծումը նվազել է, ռուսական ցորենի ներմուծումն աճել է՝ հասնելով շուրջ 20 միլիոն դոլարի։ Միևնույն ժամանակ, Հայաստանի բազմաթիվ գյուղատնտեսական արտադրանքի, ծաղիկների և տնկիների արտահանումը դեպի Ռուսաստանի շուկա զգալի անկում է գրանցել կամ բախվել է առևտրային սահմանափակումների։ Բացի այդ, Արևմուտքի ճնշման հետևանքով Ռուսաստան որոշ էլեկտրոնային ապրանքների վերաարտահանումը նվազել է, թեև բջջային հեռախոսների և հարակից սարքավորումների արտահանումը շարունակում է աճի միտում ցուցաբերել։