Մայիս 17, 2024 18:15 Asia/Tehran
  • 13 երկրների, այդ թվում՝ Մեծ Յոթնյակի ԱԳ նախարարները, բացառությամբ ԱՄՆ-ի, զգուշացրել են Սիոնիստական ​​ռեժիմի արտգործնախարարին Ռաֆահի վրա հարձակման համար

Ըստ IranPress գործակալության՝ 13 երկրների, այդ թվում՝ Մեծ Յոթնյակի երկրների ԱԳ նախարարները, բացառությամբ ԱՄՆ-ի (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Անգլիա) նամակ են հղել Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացին՝ նախազգուշացնելով Ռաֆահի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակման համար։

Այս կապակցությամբ DPA Գերմանական լրատվական գործակալությունը հայտնել է, որ Ավստրալիայի, Դանիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի և Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարները Մեծ Յոթնյակի խմբի ԱԳ նախարարների հետ միասին՝ բացառությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների, մատնանշել են Գազայի ժողովրդի կրիտիկական իրավիճակը և Թել Ավիվին կոչ են արել նվազեցնել Գազայում սրվող և ավերիչ հումանիտար ճգնաժամը՝ թույլատրելով ավելի շատ օգնություն ուղարկել Պաղեստինի ժողովրդին:

Արևմտյան և արևելյան երկրների այս դիվանագետները Սիոնիստական ​​ռեժիմին նաև կոչ են արել բացել բոլոր սահմանային անցակետերը, այդ թվում՝ Ռաֆահի անցակետը, որպեսզի միջազգային օգնություն ուղարկի Գազայի ժողովրդին:

Վերջին օրերին, Գազայում հումանիտար իրավիճակի սրումից հետո, նշված երկրները Իսրայելից պահանջել են ճանապարհ բացել՝ Գազա մարդասիրական օգնության մուտքի համար։

Մինչ Վաշինգտոնն ասում էր, որ Թել Ավիվը և Կահիրեն պետք է վստահություն ձեռք բերեն Ռաֆահ անցակետի անհապաղ վերաբացման հարցում, Եգիպտոսը և Սիոնիստական ​​ռեժիմը միմյանց մեղադրում են այս կենսական անցակետի փակ լինելու շարունակության համար:

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ վերջին օրերին մոտ 600 հազար պաղեստինցիներ ստիպված են եղել լքել Ռաֆահը։