Իրանի առաջնորդը նախազգուշացրել է տարածաշրջանում պառակտման և արտաքին միջամտության հետևանքների մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i249598-Իրանի_առաջնորդը_նախազգուշացրել_է_տարածաշրջանում_պառակտման_և_արտաքին_միջամտության_հետևանքների_մասին
Իսլամական հեղափոխության առաջնորդը «Միասնության շաբաթվա» կապակցությամբ հղած ուղերձում, ընդգծելով տարածաշրջանում տարաձայնությունների քաղաքական և անվտանգային հետևանքները, Արևմտյան Ասիայի և Պարսից ծոցի երկրների կառավարություններին կոչ է արել, հստակ պատկերացնելով արտաքին ուժերի նպատակները, զգոն լինել այն ծրագրերի նկատմամբ, որոնք հանգեցնում են տարածաշրջանի երկրների պառակտման և թուլացման։
(last modified 2026-08-30T07:38:44+00:00 )
Օգոստոս 30, 2026 11:07 Asia/Tehran
  • Իրանի առաջնորդը նախազգուշացրել է տարածաշրջանում պառակտման և արտաքին միջամտության հետևանքների մասին

Իսլամական հեղափոխության առաջնորդը «Միասնության շաբաթվա» կապակցությամբ հղած ուղերձում, ընդգծելով տարածաշրջանում տարաձայնությունների քաղաքական և անվտանգային հետևանքները, Արևմտյան Ասիայի և Պարսից ծոցի երկրների կառավարություններին կոչ է արել, հստակ պատկերացնելով արտաքին ուժերի նպատակները, զգոն լինել այն ծրագրերի նկատմամբ, որոնք հանգեցնում են տարածաշրջանի երկրների պառակտման և թուլացման։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը, այաթոլլա սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին ընդգծել է, որ հասարակություններում հակամարտության և պառակտման առաջացմանն ուղղված ցանկացած քայլ՝ գիտակցված կամ անգիտակցաբար, կարող է ծառայել թշնամիների նպատակներին և պայմաններ ստեղծել արտաքին ազդեցության ու միջամտության ընդլայնման համար։
Անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և Արևմտյան Ասիայի կառավարությունների՝ տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի հետ հարաբերությունները վերանայելու անհրաժեշտությանը, նախազգուշացրել է, որ քաղաքական, էթնիկ, մշակութային, տնտեսական և աշխարհագրական տարաձայնությունները կարող են վերածվել տարածաշրջանի երկրների թուլացման գործիքի և, ի վերջո, մեծացնել արտաքին ազդեցության հնարավորությունը։
Իրանի առաջնորդը նույն համատեքստում Պաղեստինի հարցը և Պարսից ծոցի երկրների իրավիճակը ներկայացրել է որպես տարածաշրջանային համագործակցության և համախմբման բացակայության հետևանքների օրինակներ և հարց բարձրացրել  որ եթե տարածաշրջանի երկրներն ավելի միասնական լինեին, արդյո՞ք հնարավոր կլիներ նման մակարդակի ճնշում և արտաքին միջամտություն ժողովուրդների ու նրանց ունեցվածքի նկատմամբ։
Ուղերձի մեկ այլ հատվածում Իրանի առաջնորդը տարածաշրջանի ղեկավարներին ուղղակիորեն հորդորել է. «Ճանաչեք ձեր իրական թշնամուն, բացահայտեք նրա ծրագիրը և հակազդեք դրան»։
Իրանի առաջնորդը նշել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը տարածաշրջանի երկրների միջև համագործակցության և համախմբման ձևավորման հակառակորդներ են՝ ընդգծելով, որ նրանց հակադրությունն ուղղված չէ միայն Իրանի Իսլամական Հանրապետության դեմ և նրանց քաղաքականությունն ազդում է նաև տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերի և անվտանգության վրա։