ԱՄՆ դաշնային դատավոր. Իսրայելի քննադատների ճնշումը հակասում է Սահմանադրությանը
https://parstoday.ir/hy/news/world-i249592-ԱՄՆ_դաշնային_դատավոր._Իսրայելի_քննադատների_ճնշումը_հակասում_է_Սահմանադրությանը
Կալիֆոռնիայի դաշնային դատավորը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Իսրայելի և Գազայի պատերազմը քննադատող օտարերկրյա քաղաքացիների և ուսանողների արտաքսումը հակասում է ԱՄՆ Սահմանադրությանը և ընդգծել խոսքի ազատությունը պաշտպանելու անհրաժեշտությունը։
(last modified 2026-08-30T07:03:42+00:00 )
Օգոստոս 30, 2026 10:32 Asia/Tehran
  • ԱՄՆ դաշնային դատավոր. Իսրայելի քննադատների ճնշումը հակասում է Սահմանադրությանը

Կալիֆոռնիայի դաշնային դատավորը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Իսրայելի և Գազայի պատերազմը քննադատող օտարերկրյա քաղաքացիների և ուսանողների արտաքսումը հակասում է ԱՄՆ Սահմանադրությանը և ընդգծել խոսքի ազատությունը պաշտպանելու անհրաժեշտությունը։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով IRNA-ին՝ Նոել Ուայզը իր վճռում նշել է, որ ԱՄՆ կառավարության կողմից Իսրայելի քննադատներին լռեցնելը հակասում է երկրի Սահմանադրությանը, իսկ խոսքի և մամուլի ազատությունն ԱՄՆ կայուն ժողովրդավարության հիմքերն են։ Վճիռը կայացվել է համալսարանների և օտարերկրյա ուսանողների նկատմամբ  Թրամփի կողմից գործադրվող ճնշման խստացման ֆոնին։
Միաժամանակ, հաղորդվում է, որ ԱՄՆ կառավարությունն ուժեղացրել է ճնշումն այնպիսի համալսարանների նկատմամբ, ինչպիսին է Հարվարդը, և օտարերկրյա ուսանողներին սպառնում է արտաքսմամբ կամ վիզաները ժամկետը չերկարաձգելով։ Այս զարգացումները խորացրել են ԱՄՆ-ի ներքին տարաձայնությունները խոսքի ազատության և Իսրայելի քաղաքականության քննադատների նկատմամբ իշխանությունների գործողությունների սահմանների շուրջ։ Թրամփն ի պատասխան ԶԼՄ-ների քննադատության, պահանջել է փոխել CNN-ի ղեկավարությանը և հաղորդավարներին։