Փեզեշքիանը վաղը կմեկնի Ղրղզստան
Օգոստոս 30, 2026 17:12 Asia/Tehran
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վաղը, երկուշաբթի կմեկնի Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։
Նախագահին կուղեկցի բարձրաստիճան պատվիրակություն։
Երկօրյա այցի ծրագիրը ներառում է ելույթ գագաթնաժողովում և հանդիպումներ որոշ մասնակից երկրների ղեկավարների հետ։